22
02, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին: Առաջիկայում նախատեսվում է նաև Հանրապետության նախագահի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

← Վերադառնալ