16
02, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարա­բե­րությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։

Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։ 

← Վերադառնալ