26
01, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելու Ռեբելու Դե Սոուզային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ  Մարսելու Ռեբելու Դե Սոուզային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 

← Վերադառնալ