16
12, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված իրավիճակին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց հստակ լուծումներն ուրվագծելու անհնար է մտածել ու խոսել ապագայի մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները: Հասարակության բևեռացվածությունից խուսափելու, գոյություն ունեցող խնդիրները ճիշտ թիրախավորելու և հաղորդակցման ճգնաժամերից խուսափելու նպատակով կարևորվել է ճիշտ աշխատանքը հանրային կապերի ոլորտում։

← Վերադառնալ