Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:
Նախագահն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին:
Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը կարևորել է ազգային համախմբվածությունը և կայունության պահպանումը երկրում: