31
10, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին:

Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը:

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը:

 

← Վերադառնալ