19
10, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

Նիստին մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները, ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը:

Նիստն սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

← Վերադառնալ