02
10, 2020

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:

Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: 

← Վերադառնալ