Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
09, 2020
Առկա է համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության. նախագահ Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության, մեր ավանդական մտերմության ու բարեկամության վրա»: