Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Լիահույս եմ՝ երկու երկրների պատմական, մշակութային և հասարակական կապերի շնորհիվ, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասված է Իրանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Հասան Ռոհանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: