Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
09, 2020
Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը:
Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին:
«Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը»,-մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում: