21
09, 2020

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան:

«Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին:

Մեր երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջեւ բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղ եւ բարգավաճ ապագա»,-մասնավորապես ասված է ուղերձում:  

← Վերադառնալ