21
09, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիից:

«Բարձր եմ գնահատում մեր բարեկամական երկրների հարաբերությունները և խորապես շահագրգռված եմ տարբեր ոլորտներում դրանց հետագա խթանմամբ»,- մասնավորապես ասվում է Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձում:

Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն:

 

← Վերադառնալ