21
09, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Հենվելով փոխշահավետ գործընկերության սկզբունքների և բարեկամության ամուր ավանդույթների վրա՝ մեր երկրները հետևողականորեն ընդլայնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը հետագայում ևս դինամիկ կերպով կզարգանա՝ հարստանալով ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարային նախագծերով»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ