Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
09, 2020
Նախագահ Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Այսօր ձեր երկիրը վստահորեն շարժվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական առումով կայուն զարգացած պետություն կառուցելու ուղղությամբ: Հղում եմ իմ ջերմ բարեմաղթանքները Հայաստանին, որը Դուք գլխավորում եք, մաղթում հետագա դինամիկ զարգացում և բարգավաճում։
Հատկապես ուրախ եմ, որ Նուր-Սուլթանը և Երևանը զարգացնում են արդյունավետ համագործակցություն՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա: Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: