Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լորդ Արա Դարզիի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ:
Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին անդրադարձել են մասնավորապես նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես որ լորդ Դարզին 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը: Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն և հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։