21
08, 2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և ժողովրդին: 

← Վերադառնալ