10
07, 2020

Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:

← Վերադառնալ