Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
06, 2020
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի ճարտարապետական և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, անդրադարձել նաև Ազգային ժողովի ընդունած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին և դրա հնարավոր սոցիալական հետևանքներին: