Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
06, 2020
«Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում». նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը:
Սերբիայի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»: