Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ. նա հանդիպել է Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ մեր երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա կանխարգելման հնարավորություններին ու հաղթահարման ուղիներին: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է իր ղեկավարած բժշկական հաստատության կողմից Covid- 19-ի դեմ պայքարում իրականացված և իրականացվող աշխատանքների, ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև ներկայացրել իր մոտեցումներն ու առաջարկները համավարակի կանխարգելման վերաբերյալ: