13
06, 2020

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ:

Նախագահը բրիտանացի դիվանագետին և հանձին նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: 

← Վերադառնալ