15
02, 2020

Նախագահ Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։

ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: 

← Վերադառնալ