Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին:
Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի 25 երկրներից: Հայտնի լուսանկարիչների աշխատանքները մոտ մեկ ամիս ցուցադրվել են Երևանում բացված 39 տաղավարներում՝ «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև ՀՀ նախագահի նստավայր և Ազգային ժողով: Փառատոնի շրջանակում հանրապետության նախագահի նստավայրում բացվել էր «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդես:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փառատոնն այս տարի ևս Հայաստանում կազմակերպելու և ներկայացված լուսանկարները ամռանը կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ցուցադրելու հետ կապված հարցեր: