Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Յաֆֆայում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի:
Նախագահը և տիկինը շրջել են եկեղեցական համալիրում, մոմ վառել, զրուցել հոգևորականների հետ:
Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ, գիշերում, ապա շարունակում ճանապարհը: Այդ իսկ պատճառով եկեղեցին ստացել է ուխտավորների և ծովագնացների հովանավոր սուրբ Նիկողայոսի անունը: