Մամուլի հաղորդագրություններ
Միջկառավարական հանձնաժողովը երկկողմ կապերի գործնական հարթակ է․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին:
Պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը ներկայացրել է կատարված գործնական քայլերն ու նախատեսվող անելիքները:
Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գործնական միջոց և կարևոր հարթակ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ: