Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
01, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական
ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին' Օմանի Սուլթանության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ։
«Մեծապես արժևորում եմ երջանկահիշատակ Կաբուս բին Սայիդի իմաստուն առաջնորդությամբ Օմանի Սուլթանության հետ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերությունները։
Լիահույս եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: