25
12, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանին, Շաղիկ Մարուխյանին և Աշոտ Սիմոնյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրներին, տնտեսական զարգացումներին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:  

← Վերադառնալ