Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
12, 2019
Հարազատ դարձած միջավայրում. նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։
Ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է իր վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով, վայելել նրանց թխած թարմ հացաբուլկեղենը։