Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
12, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը հակիրճ տեղեկացրել է աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: