Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
10, 2019
«Ավրորան» մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:
Նախագահը գնահատելի է համարել նրանց աշխատանքը՝ նշելով, որ «Ավրորան» արդեն մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման: «Ես մեծապես գնահատում եմ այն, ինչ դուք արել եք Հայաստանի ու ողջ աշխարհի համար»,- շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծել է նախագահ Սարգսյանը: