Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին: