21
09, 2019

Տոնական զբոսանք Գյումրիում․ նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում։ Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց։

Նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ ամեն անգամ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։ Նախագահը բոլորին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ։ Թեյի սեղանի շուրջ նախագահն ու տիկին Սարգսյանը զրուցել են վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով։

← Վերադառնալ