20
09, 2019

Շարունակվում է աշխատանքը Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ.նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար Անրի Պրոգլյոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյին:

Ֆրանսիացի գործարարը նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Մասնավորապես խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման և արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։

Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի և դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Անրի Պրոգլյոյի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել էր դեռևս այս տարվա փետրվարին՝ Փարիզում: Այնուհետև հայտնի գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:
 

← Վերադառնալ