23
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին:

Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:

 

 

 

← Վերադառնալ