19
07, 2019

Նախագահ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:

 

← Վերադառնալ