27
06, 2019

Շվեյցարական կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը հիմնականում ուղղված են խոցելի խմբերին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է կառույցի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ժնևի կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ժնևի կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին կարմիր խաչի կողմից Ժնևում նախատեսվող բարեգործական դրամահավաքի մասին, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում և աշխարհում իրականացվող մարդասիրական ծրագրերին։
 

← Վերադառնալ