23
06, 2019

ԱՊՀ գործադիր քարտուղարը նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի փորձառությունն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել ի նպաստ Հայաստանի և միջազգային հարթակներում երկրի հեղինակության ամրապնդման:

«Գիտական, քաղաքական ու դիվանագիտական գործունեության ընթացքում կուտակված հսկայական փորձի, սկզբունքայնության ու նպատակասլացության շնորհիվ Դուք արժանացել եք մեծ հարգանքի ու հեղինակության ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասվում է շնորհավորական նամակում:

 

← Վերադառնալ