17
06, 2019

Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել դիվանագետին:

Դեսպան Քիսլերը ասել է, որ իր երկիր է վերադառնում որպես Հայաստանի լավ բարեկամ և շարունակելու է հնարավորինս օգտակար լինել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:

 

 

← Վերադառնալ