Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին տնօրեն Անրի Պրոլիոյի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
Անրի Պրոլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու սննդի անվտանգության թեմաներից: