20
05, 2019

Նախագահը հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:

Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջև տնտեսական կապերն ու կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին: 

← Վերադառնալ