06
05, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ փաստաբանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ փաստաբանների հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին:

Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:
 

← Վերադառնալ