Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
05, 2019
Արմեն Սարգսյանը Մատենադարանի ղեկավարության հետ քննարկել է ինստիտուտի միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել Մատենադարանի գործունեության միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերին: