Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
04, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ, այլև գիտական, կրթական ու տնտեսական ոլորտներում: Նրանք ընդգծել են, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության խորացման մեծ ներուժ կա: