Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության ներկայացուցիչներին հունիսին ներկա գտնվելու Հայաստանում կազմակերպվելիք Մտքերի գագաթնաժողովին (Armenian Summit of Minds):
«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում: