06
03, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջուկային էներգիայի հարցերով ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ:

Զրուցակիցները խոսել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հետազոտական նախագծեր, մասնագիտական փոխանակումներ ու կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: 

← Վերադառնալ