25
01, 2019

Մշակութային տոնախմբություն Գյումրիում

Հունվարի 25-ին Գյումրի  Հանրապետության նախագահի այցելության բարձրակետը մշակութային այն տոնախմբությունն էր, որը տեղի է ունեցել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի և արվեստասեր հասարակության ներկայացուցիչների հետ մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 25-ամյակին նվիրված համերգին:

Համերգից հետո նախագահը հանդիպել է նվագախմբի ղեկավարության հետ և, ի սրտե շնորհավորելով հոբելյանի առթիվ, երախտագիտություն հայտնել արվեստին անմնացորդ նվիրումի և մշակութային խիզախումի համար, որի շնորհիվ Գյումրին այսօր ունի բարձրակարգ նվագախումբ:

«Երկրաշարժից ընդամենը 4-5 տարի հետո գյումրեցին որոշեց, որ ինքը պետք է սիմֆոնիկ նվագախումբ ունենա: Դա հատուկ մարդիկ կարող են անել, հատուկ ժողովուրդ, հատուկ կամքի ուժ, և ընդհանրապես համառություն և նվիրվածություն ունեցող մարդիկ»
,-ասել է նախագահը: Նա պատրաստակամություն է հայտնել նաև որոշակի աջակցությամբ նպաստել նվագախմբի հետագա ծրագրերի իրականացմանը:

← Վերադառնալ