06
12, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

«Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան»,- ասված է հանրապետության նախագահի նամակում:
 

← Վերադառնալ