20
11, 2018

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք):

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը:

Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ողջույնները:

Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական ու հումանիտար կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակում արդյունավետ փոխգործակցության հարցերին:


 

← Վերադառնալ