Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «THALES» ընկերության թվային արտադրամաս
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ի երեկոյան այցելել է «THALES» ընկերության թվային արտադրամաս: Հանրապետության նախագահը ծանոթացել է նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։
«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: